Շլեսվիգ-Հոլշտայն, գերմ. Շլեսվիխ Հոլշթայն (ˈʃleːsvɪç ˈhɔlʃtaɪ̯n); (գերմ.՝ Schleswig-Holstein), երկիր (գերմ. լանդ, երկրամաս, նահանգ) Գերմանիայի Դաշնության հյուսիսում։ Տարածությունը՝ 15 հազար 763 կմ² է, բնակչությունը՝ 2 միլիոն 802 հազար (2011 թվական դեկտեմբերի 31)։ Վարչական կենտրոնը՝ Քիլ։ Գտնվում է Յուտլանդիա թերակղզու և Հյուսիս-գերմանական դաշտավայրի հարակից մասում։ Արևելքում և հարավ-արևելքում մակերևույթը բլրային է (164 մ)։ Հյուսիսային ծովի ափի երկայնքով ձգվում են Հյուսիս-Ֆրիզյան, Հելգոլանդ և այլ կղզիներ։ Առափնյա շրջաններին բնորոշ են վատտերն ու մարշերը։ Բալթիկ ծովի ափը մասնատված է խորշերով (Լյուբեկի, Քիլի) ու ծոցերով։

Շլեզվիգ-Հոլշտայն
flag of Schleswig-Holstein? Զինանշան


Երկիր Գերմանիա Գերմանիա
Կարգավիճակ Գերմանիայի նահանգ
Մտնում է Գերմանիա
Վարչկենտրոն Քիլ
Ամենաբարձր կետ Bungsberg?
ԲԾՄ 12 մետր
Օրենսդրական մարմին Landtag of Schleswig-Holstein?
Դատական մարմին State Constitutional Court of Schleswig-Holstein?
Բնակչություն 2 953 270 մարդ (դեկտեմբերի 31, 2022)[1]
Տարածք 15 804,28 կմ² (դեկտեմբերի 31, 2017)[2]
Հիմնադրված է օգոստոսի 23, 1946[3] թ.
Սահմանակցում է Մեկլենբուրգ-Առաջավոր Պոմերանիա, Ստորին Սաքսոնիա, Համբուրգ և Lohbrügge?
Փոխարինեց Province of Schleswig-Holstein?
ISO 3166-2 կոդ DE-SH
schleswig-holstein.de(գերմ.)

Տնտեսությունն ունի արդյունաբերա-գյուղատնտեսական (ինդուստրիալ-ագրարային) բնույթ։ Զարգացած են նավաշինությունը, մեքենաշինությունը, ձկնորսությունը, սննդի, լուցկու, պղնձաձուլական, տեքստիլ արդյունաբերությունը։ Տարածքի 75%-ը կազմում են գյուղատնտեսական հողահանդակները։ Զարգացած է մսակաթնատու անասնապահությունը։ Հարավ-արևելքում զբաղվում են հացահատիկի, շաքարի ճակնդեդի, կարտոֆիլի մշակությամբ, մարշային հողերում (Ֆեհմարն կղզի)՝ պտղաբուծությամբ։ Երկրի տարածքով է անցնում Քիլի ջրանցքը։ Ծովային նավահանգիստներ են Լյուբեկը, Քիլը։ 11-րդ դարում այս տարածքներում գոյություն են ունեցել Շլեզվիգ և Հոլշտայն դքսությունները, 1949 թվականից՝ երկիր կամ երկրամաս Գերմանիայի Դաշնային Հանրապետության կազմում։

Ծանոթագրություններ խմբագրել


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 521  
Գերմանիայի վարչական բաժանում (հողերը)  

Բադեն-Վյուրթեմբերգ · Բավարիա · Բեռլին · Բրանդենբուրգ · Բրեմեն · Համբուրգ · Հեսսեն · Մեկլենբուրգ-Առաջավոր Պոմերանիա · Ստորին Սաքսոնիա · Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիա · Ռայնլանդ-Փֆալց · Սաար · Սաքսոնիա · Սաքսոնիա-Անհալթ · Շլեզվիգ-Հոլշտայն · Թյուրինգիա

  Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շլեզվիգ-Հոլշտայն» հոդվածին։