Ճիլ Պայտըն
Ճիլ Թրէյսի Ճէյքըպզ Պայտըն (անգլ.՝ Jill Tracy Jacobs Biden, ծնած Ճէյքըպզ, նախապէս Սթիվընսըն, 3 Յունիս, 1951), Ամերիկացի ուսուցիչ եւ ԱՄՆի Երկրորդ Կին 2009 թուականէն 2017: Ան ամուսնացած է Ճօ Պայտընի հետ, ԱՄՆի յառաջիկայ նախագահ (նշանակութիւն՝ 20 Յունուար, 2020), որմէ ետք ան պիտի դառնայ ԱՄՆի Առաջին Կին:
Ծնած է Համընթըն, Նիւ Ճըրզի, եւ մեծցած Ուիլօ Կրով, Փէնսըլվէնիա: Ան ամուսնացած Ճօ Պայտընի հետ 1977 թուականին, եւ դարձաւ խորդ մայր Պօ եւ Հանթըր զաւակներուն: Անոնք նաեւ ունեցան դուստր մը միասին, Էշլի, որ ծնաւ 1981 թուականին: Պայտըն ստացած է իր պսակաւոր եւ դոկտորի ուսման աստիճանները Տէլըուէրի Համալսարանէն (անգլ.՝ University of Delaware), եւ իր մագիստրոսի ուսման ասիճանը Ուէսթ Չէսթըր եւ Վիլանովա Համալսարաններէն (անգլ.՝ West Chester University, Villanova University): Անգլերէն լեզու ուսուցանած է 13 տարիներ տարբեր երկրորդական դպրոցներու մէջ, ինչպէս նաեւ հոգեկան հիւանդութիւններու հիւանդանոցէ ներս եւ:
1993 թուականէն մինչեւ 2008 թուական, Պայտընը անգլերէնի եւ շարադրութեան դասատու էր Delaware Technical & Community College քոլէճէն ներս, իսկ 2009 թուականէն ետք՝ Northern Virginia Community College: Ան առաջին ԱՄՆի Երկորդ Կինն է որ շարունակած է աշխատանքի ոլորտին մէջ գործել իր ամուսնոյն փոխ-նախագահ ընտրուելէն ետք իսկ: Պայտըն հիմնած է Պայտըն Կուրծքի Առողջապահական Ձեռնարկը (անգլ.՝ Biden Breast Health Initiative) հասարակական կազմակերպութիւնը: Ան նաեւ համա-հիմնադիրն է Book Buddies ծրագրին, ինչպէս նաեւ Պայտըն Հիմնադրամին (անգլ.՝ Biden Foundation), եւ Joining Forces՝ Միշէլ Օպամային հետ:
Ծանօթագրութիւններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 Library of Congress Library of Congress Name Authority File
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Person Profile // Internet Movie Database — 1990.
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 Bauer P. Encyclopædia Britannica
- ↑ Munzinger Personen
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 5,8 Prabook — 2018.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 Notable Names Database — 2002.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 Dr. Jill Biden — White House Historical Association.
- ↑ https://awpc.cattcenter.iastate.edu/directory/jill-biden/
- ↑ 9,0 9,1 9,2 https://web.archive.org/web/20090121181515/http://media.www.wcuquad.com/media/storage/paper676/news/2008/10/20/News/The-Quad.Talks.With.Jill.Biden-3495422.shtml
- ↑ 10,0 10,1 10,2 (unspecified title) — 2007.
- ↑ 11,0 11,1 11,2 11,3 11,4 Pas L. v. Genealogics — 2003.