«Գիշերն անույշ է» (անգլ.՝ Tender Is the Night), ամերիկացի գրող Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի դասական վեպն է։ Հրատարակվել է 1934 թ.։ Վեպի անվանումն ու նախերգանքը վերցված են Ջոն Քիթսի «Ձոն սոխակին» գրքից։

Գիշերն անույշ է
անգլ.՝ Tender Is the Night
Հեղինակ Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդ
Տեսակ գրավոր աշխատություն
Ժանր ինքնակենսագրական վեպ
Բնօրինակ լեզու անգլերեն
Նկարագրում է Հարավային Ֆրանսիա
Նախորդ Մեծն Գեթսբի
Հաջորդ The Love of the Last Tycoon?
Նկարազարդող Edward Shenton?
Երկիր  ԱՄՆ
Հրատարակիչ Charles Scribner's Sons
Հրատարակման տարեթիվ 1934
Թվային տարբերակ fadedpage.com/showbook.php?pid=20190739
 Tender Is the Night Վիքիպահեստում

Սյուժե խմբագրել

Գործողությունը տեղի է ունենում Եվրոպայում։ Երիտասարդ տաղանդավոր ամերիկացի հոգեբույժ Դիք Դայվերը՝ աշխատելով Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Շվեյցարիայի հիվանդանոցներից մեկում, սիրահարվում է իր հիվանդներից մեկին՝ Նիքոլին, և ամուսնանում նրա հետ։ Նիքոլը սերում էր շատ հարուստ ընտանիքից և նրա ընտանիքը լավատեսորեն չվերաբերվեց այդ ամունսությանը։ Դիքը՝ Նիքոլի՝ հիվանդանոցից դուրս գրվելուց հետո դեռ երկար ժամանակ ստիպված էր համատեղել ամուսնու և բժշկի դերերը։ Նա առանձնատուն կառուցեց Ռիվյերայում, որտեղ ամուսինները վարում էին առանձնացած կյանք։ Շուտով նրանք երեխաներ ունեցան։ Ինքը՝ Դիքը, շատ կենսուրախ, ակտիվ և խելացի մարդ էր, ուներ շատ ընկերներ, ովքեր հաճախակի այցելում էին նրա տուն։ 20-ականների վերջերին Դայվերների առանձնատանը կից հյուրանոց է ժամանում 18-ամյա ամերիկացի դերասանուհի Ռոզմարին։ Նա և Դիքը սիրահարվում են իրար, բայց նրանց մոտ սեր չի ստացվում, և Ռոզմարին հեռանում է հերթական ֆիլմի նկարահանմանը։ Անցնում է 4 տարի։ Այս ընթացքում Դիքը և բժիշկ Ֆրանցը հիմնում են հոգեբուժական կլինիկա՝ Նիքոլի փողերով, իսկ Ռոզմարին դառնում է իսկական գեղեցկուհի, ով իր անցյալում արդեն ունի բազմաթիվ սիրավեպեր։ Նրանք հանդիպում են Հռոմում, երբ Դիքը վերադառնում էր ԱՄՆ-ից՝ հոր հուղարկավորությունից։ Սիրահարները իրար հետ մի քանի օր անցկացնելուց հետո, կրկին երկար ժամանակով բաժանվեցին։ Դիքի մոտ սկսվում է անհաջողությունների շրջան՝ նրան ձերբակալում են Հռոմում, հետո՝ տուն վերադառնալով, դուրս է գալիս բժիշկ Ֆրանցի հետ համատեղ գործից. տարիքն իրեն զգացնել էր տալիս։ Դիքը սկսում է խմել։ Նրան արդեն չեն հրավիրում խնջույքների, աշխատանքում սկսում են ձախողումները։ Երբ Ռոզմարին և Դիքը հանդիպում են երրորդ անգամ, Նիքոլը, նրանց միջև կապ կասկածելով, սիրեկան է գտնում և ամուսնալուծությունից հետո ամուսնանում է նրա հետ։ Դիքը հեռանում է Միացյալ Նահանգներ, երկար ժամանակ այնտեղ ապրում է միայնակ, հետո գտնում է մի աղջկա և նրա հետ ապրում Նյու Յորքում։

Արտաքին հղումներ խմբագրել

  Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գիշերն անույշ է» հոդվածին։