Jump to content

Գլխավոր էջ

Վիքիբառարան-ից
  Օրվա բառ

ուռկան

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝ ուռկան

վանկեր՝ ուռ•կան 

Ստուգաբանություն

Թերևս կարելի է առանձնացնել կան-ը որպես վերջածանց, իսկ ուռ-ը դիտել որպես հնդեվրոպական *uer- «կապել, կցել, կախել» արմատի ստորին ձայնդարձի (*ur-) արտացոլում:

Գոյական

  1. ձուկ որսալու ցանցահյուս թակարդ, թարբ, ձկնորսական ցանց ◆ Ձկնորսը յուր ուռկանը չէ գցում գետի այն կողմը, ուր առաջ որսացել էր ուրիշը: (Րաֆֆի) ◆ Վարագա սուրբ սար, Սիփան ու Նեմրութ իրենց ստվերը - ուռկանի նման նետում են այնտեղ (լիճը): Պարույր Սևակ ◆ Նա ոտքով հրեց ուռկանի կույտը, որի տակ, նավակի հատակին, թարմ ձկներ էին: (Ակսել Բակունց)
  2. (փխբ․) թակարդ, ծուղակ, որոգայթ, մեկին կաշկանդող՝ իրեն ենթարկող՝ փորձանքի մեջ գցող հանգամանք ◆ Բարվո և առաքինության մասին մեր ճառերը լոկ ուռկաններ են: (Մուրացան) ◆ Ավետարանները դարձել էին մարդորսության ուռկան: (Մուրացան)
  3. (փխբ․) ցանցի նմանություն ունեցող բան ◆ Քանի մը ծերունի ծառեր իրենց ստվերներում ուռկանը վրանից կնետեն: Լևոն Շանթ

Հոմանիշներ

  1. թարփ, թոռ, ցանց, ձկնորսացանց (ժղ․) դամ, դամբ, (հնց․) առձող, առձույլ, (գվռ․) գոբիճ, գերկալ, գերկապ
  2. վարմ
  3. տե՛ս թակարդ, ծուղակ, որոգայթ

Արտահայտություններ

  1. ուռկանը գցել - թակարդի մեջ գցել, ծուղակի ջեջ գցել, թակարդել
շարունակել․․․
  Նախագծի մասին
Բարի գալուստ Հայերեն Վիքիբառարան՝ համագործակցային նախագիծ, որտեղ ստեղծվում է ազատ բովանդակությամբ բազմալեզու բառարան։ Նպատակն է սահմանել բոլոր լեզուների բոլոր բառերի բացատրությունները հայերենով։

Վիքիբառարանում ներառված են նաև բառերի ձայնային տվյալները։ Մեր նպատակն է տալ բառի ոչ միայն բացատրությունը, այլև բավականաչափ տեղեկատվություն, որ տվյալ բառն իսկապես հասկանալի դառնա։ Այդ իսկ պատճառով մենք գրում ենք նաև բառի ստուգաբանությունը, արտասանությունը, քաղվածքներ տարբեր ստեղծագործություններից, հոմանիշները և թարգմանությունները։ Վիքիբառարանը կարող է խմբագրել յուրաքանչյուր ոք․ նրա բովանդակությունը թողարկվում է Creative Commons Attribution-ShareAlike 3.0 Unported License և GNU Free Documentation License արտոնագրի ներքո։ Փորձարկումներ կարող ես անել քո ավազարկղում։ Այցելիր նաև մեր Խորհրդարան՝ տեսնելու, թե ինչպես կարող ես մասնակցել Վիքիբառարանի զարգացմանը։

Հոդվածները այստեղ գրվում են բացառապես Հայերեն։ Հոդվածներ այլ լեզուներով կարող եք գտնել այլ լեզուներով Վիքիբառարաններում:
  Կրթական ծրագիր
Ակումբներ
Լեռնապատի վիքիակումբԱրևածագի վիքիակումբՀացիկի վիքիակումբՄրգավանի աշխատասեղանԱրտաշատի աշխատասեղանԳյումրու վիքիակումբ (Խրիմյան Հայրիկ 46)Գյումրու վիքիակումբ (Շահումյան 69)Ստեփանակերտի վիքիակումբՉարենցավանի աշխատասեղանԴդմաշենի վիքիակումբՈւրասարի աշխատասեղանՔարվաճառի վիքիակումբՎանաշենի վիքիակումբՏողի վիքիակումբՍպիտակի վիքիակումբԱլավերդու վիքիակումբՎարդենիկի վիքիակումբԳորիսի վիքիակումբԿողբի վիքիակումբ

Դպրոցներ

Այբ դպրոցԳագիկ Ստեփանյանի անվան թիվ 135 հիմնական դպրոցԵրևանի Գ․ Գյուլբենկյանի անվան հ․ 190 ավագ դպրոց
Ընդհանուր վիճակագրությունԱռաջարկվող ցանկ
  Քույր նախագծեր

 Վիքիպեդիա – հանրագիտարան     Վիքիտվյալներ – տվյալների շտեմարան     Վիքիգրքեր – ազատ դասագրքեր և ուղեցույցներ     Վիքիլուրեր – ազատ նորություններ     Վիքիքաղվածք – քաղվածքների հավաքածու     Վիքիդարան – ազատ գրադարան     Վիքիլսարան – ազատ ուսուցողական նյութեր և դասընթացներ     Վիքիճամփորդ – զբոսաշրջային տեղեկատու    Վիքիցեղեր     Վիքիպահեստ –      Վիքիմեդիա Ինկուբատոր – լեզվական նոր տարբերակներ     Մետա-վիքի – Վիքիմեդիայի նախագծերի համակարգում     ՄեդիաՎիքի – ծրագրային ապահովման փաստաթղթեր   


ՀարցերՕգնությունԳրանցվելԽմբագրել այս էջըՄաքրել քեշը