ՆԱՎԱՍԱՐԴ

Բաժիններ

Այցելություններ այլ երկրներից

Flag Counter

Այցելությունների, էջադիտումների քանակ

  • 11,947 դիտում

Հոբելյանական մեդալ «ՎՌԱՄՇԱՊՈՒՀ»` նվիրված հայոց գրերի գյուտի 1600-ամյակին

2005 թ.-ին Հարթագյուղի միջնակարգ դպրոցի նախաձեռնությամբ և «Նավասարդ Ազգային Զարթոնք» ՀԿ-ի համագործակցությամբ թողարկվեց հոբելյանական մեդալ «ՎՌԱՄՇԱՊՈՒՀ»` նվիրված հայոց գրերի գյուտի 1600-ամյակին: «ՎՌԱՄՇԱՊՈՒՀ» մեդալը շնորհվում է «Նավասարդ» ՀԿ-ի որոշմամբ՝ հայ մշակույթային ամբողջականությանը մատուցած ծառայությունների համար: Այն շնորհվում է անձանց և կազմակերպություններին:

Այցելություն Արցախ

2014 թ. հունիսին «Նավասարդ» ՀԿ-ի անդամներն ուխտագնացություն ունեցան դեպի Արցախ: Այցելության շրջանակներում կազմակերպվեց Արցախի N զորամասի զինծառայողների հետ համատեղ քայլերթ: ՀԿ-ի անդամները եղան նաև Արցախի պատմամշակութային բնակավայրերում:

Ուխտագնացություն Սյունիք

«Նավասարդ» ՀԿ-ի նախագահ Սամվել Հունանյանը Մխիթար Սպարապետի գերեզմանի մոտ 2014 թ. հունիսին «Նավասարդ» ՀԿ-ի անդամներն ուխտագնացություն իրականացրեցին Սյունիք՝ այցելելով մարզի պատմամշակութային տեսարժան վայրերը: Այցելության շրջանակներում նրանք դրոշներով խոնարհվեցին Մխիթար Սպարապետի գերեզմանին, այցելեցին նաև Տաթևի վանական համալիր և Քարահունջի աստղադիտարան:

ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԵՐ