Ծառզարդարի ծես. Նախագիծ

Օրը` ապրիլի 4

Ժամը` 11.00

Մասնակիցներ` նախակրթարանի սաներ , դաստիարակներ, երգի դասավանդող։

Վայրը` Հյուսիսային դպրոց֊պարտեզի բակ

Ընթացքը` Զատկին նախորդող շաբաթը Ծառզարդարն է, որը նախակրթարանի օրացույցով ամրագրված է ծեսերի շարքում։ Բակում ` հակաբացիլ միջավայրում , գովերգենք բնությունը, ծիլ ու ծաղիկ։ Արթնացնենք քնած բնությանը։ Մոտենանք ու սիրուն , ծաղկած ծառերով հմայվենք ու գովեստի խոսքեր շռայլենք, երգենք նրա համար ։Հետո բակի չծաղկած ու չորացած ծառին նախատենք ու վախեցնենք, որ անպայման ծաղկի ու կանաչի, այլապես կկտրենք։ Զրնգուն կարկաչաներով արթնացնենք ծառին։

Ծառզարդարի օրը մանուկները Հիսուսին դիմավորել են ձիթենու ճյուղերով, իսկ մենք էլ սաների գլուխներին ուռենու ճյուղերից գլխանոց կկապենք։

Այնուհետև կսկսենք զարդարել մեր ծառը կամ ճյուղերը` ճուտիկներով, ձվիկներով ու ծիսական տիկնիկներով, ընկույզներով։ Անձրևաբեր տիկնիկ էլ կզարդարենք ծաղիկներով, որ առատ անձրև լինի , բերքն ու բարիքը շատ լինի։

Ծեսի երգեր`

Զարկ բոլոճիկ

Խնկի ծառ

Ախ գարուն է

Զնկլիկ

Խաղիկներ` խնոցիների շարք, Կլոր պար, Հուռին գնաց բանջարի, Աղվեսը։

Թողնել մեկնաբանություն