CEE Spring 2024 Մարտի 21, 2024 - մայիսի 31, 2024 |
-
Ի՞նչ մրցույթի մասին է խոսքը
-
Երեք ամսվա ընթացքում ստեղծել և բարելավել հոդվածներ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների մասին։ Հոդվածները կառաջարկվեն շրջանի տարբեր լեզուներով Վիքիպեդիաների կողմից այստեղ: Մրցույթին մասնակցելու են Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի մեկ տասնյակից ավելի երկրների վիքիհամայնքներ։ Սա կնպաստի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի վիքիհամայնքների կապերի սերտացմանը, միմյանց մասին իրազեկության բարձրացմանը։
-
Ինչի՞ մասին կարելի է գրել
-
Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի հետ կապված ցանկացած հանրագիտարանային նյութի մասին կարելի է գրել։ Թեման կարող է վերաբերել խոհանոցին, արվեստին, քաղաքականությանը և այլն։ Յուրաքանչյուր վիքիպեդիա առաջադրել է իրեն ներկայացնող և կարևոր հոդվածների ցանկ, որը կարող եք գտնել նախագծի գլխավոր էջում՝ սեղմելով համապատասխան երկրի անվանը։
-
Ո՞վ է կազմակերպիչը
-
Մրցույթի գաղափարը ծագել է 2014 թվականի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի Վիքիմեդիա հիմնադրամի մասնաճյուղերի հավաքի ժամանակ։ Կազմակերպիչները Վիքիմեդիա Հիմնադրամի բոլոր մասնաճյուղերն ու մասնակիցների խմբերն են։
-
Ինչպե՞ս մասնակցել
-
Հոդվածները կառաջարկվեն տարածաշրջանի տարբեր լեզուներով Վիքիպեդիաների կողմից ըստ թեմաների։ Ըստ ժամանակացույցի գրելու ենք 7-ական օր երկու կամ երեք երկրի մասին։ Կարող եք նաև հոդված գրել ըստ թեմայի։ Մրցույթին կարող են մասնակցել միայն նշված ժամանակահատվածում ստեղծված հոդվածները։
-
Ո՞վ կհաղթի
-
Մրցույթի հաղթողները ընտրվելու են ըստ ստեղծած հոդվածների քանակի և որակի։ Հաշվվելու են քննարկման էջում համապատասխան կաղապար ունեցող հոդվածները։ Մասնակիցներին հարկավոր է ստորագրությամբ հաստատել մասնակցությունը հետևյալ էջում։
-
Մրցույթի պայմաններ
-
- Մրցույթին կարող է մասնակցել ցանկացած գրանցված մասնակից, բայց ոչ ժյուրիի անդամներն ու միջոցառման համակարգողները:
- Հոդվածները պետք է ստեղծվեն կամ բարելավվեն 2024 թվականի մարտի 21-ի ժամը 00:00-ից մինչև 2024 թվականի մայիսի 31-ի ժամը 23:59:
- Հոդվածները կարող են ստեղծվել/խմբագրվել մասնակից երկրների առաջարկած ցանկերից կամ ըստ մասնակցի սեփական նախընտրության, բայց միայն մասնակից երկրների մասին։
- Հայաստանի կամ հայկական թեմատիկայով հոդվածները մրցույթին չեն մասնակցում:
- Մրցանակները կլինեն հուշանվերներ, նվեր քարտեր, շնորհակալագրեր:
- Ստեղծված կաղապարները կամ կատեգորիաները չեն գնահատվելու:
- Հոդվածը պետք է լինի առնվազն 3000 բայթ, պետք է պարունակի ստուգելի բովանդակություն և առնվազն երկու հուսալի աղբյուր:
- Հաշվարկը կատարվելու է բացառապես հոդվածների քննարկման էջում լրացված կաղապարների տվյալներով (պարտադիր լրացնել՝ երկիր, թեմա, մասնակից)։
- Մրցանակները կտրվեն առավելագույն միավոր ստացած առաջին տասը մասնակիցներին:
-
Ներկայացվող պահանջներ
-
- Հոդվածի կառուցվածքը պետք է բավարարի հայերեն Վիքիպեդիայի կանոններին։
- Հոդվածի տեքստը պետք է ունենա ճիշտ շարադրանք և ուղղագրություն։
- Պետք է լինեն ճիշտ օգտագործված կատեգորիաներ, կաղապարներ, տեղեկաքարտեր։
- Հնարավորության դեպքում, հոդվածի նյութը լուսաբանելու համար պետք է օգտագործվեն պատկերներ։ Վիքիպահեստում վերբեռնած և հոդվածներում օգտագործված լուսանկարները առանձին կգնահատվեն։
- Հոդվածը պետք է ունենա հավաստի, հեղինակավոր աղբյուրներ։
|
|
|