Իռլանդերեն (Gaeilge), Իռլանդիայի և Հյուսիսային Իռլանդիայի բնակչության մի մասի լեզուն, Իռլանդիայի պաշտոնական լեզուն 1921 թվականից։ Պատկանում է hնդեվրոպական լեզվաընտանիքի կելտական լեզվախմբի գոյդելյան ճյուղին։ Կառուցվածքով կցական է։ Ներկայանում է հին (8-10-րդ դարեր), միջին (10-14-րդ դարեր), և նոր (սկսած 15-րդ դարից) փուլերով։ Կառուցվածքով կցական է։ Միջին իռլանդերենից են առաջացել գելական շոտլանդերենը և մեներենը։

Իռլանդերեն
Տեսակ լեզու և կենդանի լեզու
Ենթադաս Գոյդելական լեզուներ[1]
Երկրներ  Իռլանդիա[2] և  Միացյալ Թագավորություն[3]
Խոսողների քանակ 276 310 մարդ (2012)[4], 1 030 000 մարդ (2012)[4][5] և 141 000 մարդ (2019)[4][5]
Վերահսկող կազմակերպություն Foras na Gaeilge
ՅՈՒՆԵՍԿՕ-ի լեզվի կարգավիճակ ոչ նպաստավոր[6]
Գրերի համակարգ լատինական այբուբեն, օղամ[7] և Latin, Gaelic type?
IETF ga
ԳՕՍՏ 7.75–97 ирл 220
ISO 639-1 ga
ISO 639-2 gle
ISO 639-3 gle
 Irish language Վիքիպահեստում

15-րդ դարից կրել է անգլերենի ուժեղ ազդեցությունը։ Մինչև 19-րդ դարն իռլանդացիների հիմնական լեզուն էր, այնուհետ աստիճանաբար զիջել է անգլերենին։ Իռլանդիայում մոտ 75 հազար մարդու (հիմնականում երկրի արևմտյան ծայրամասերում բնակվող) մայրենի և առօրյա լեզուն է[8]։ 2016 թվականի իռլանդական մարդահամարի տվյալներով 1 761 420 հոգի (պատասխանողների 39.8 տոկոս) հայտարարել է, որ կարող է խոսել իռլանդերեն[8]։ Հյուսիսային Իռլանդիայում 4 130 մարդու մայրենի և առօրյա լեզուն է[9]։ 2011-ի տվյալներով՝ Հյուսիսային Իռլանդիայի 184 898 բնակիչներ իռլանդերենի որոշ իմացություն ունեն, որոնցից 104 943 հոգի կարող է խոսել իռլանդերեն[9]։ 2005 թվականից Եվրամիության պաշտոնական լեզուներից մեկն է։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Archaeology and Language: The Puzzle of Indo-European OriginsPimlico, 1998. — P. 68. — ISBN 0-7126-6612-5
  2. ScriptSource - Ireland
  3. ScriptSource - United Kingdom
  4. 4,0 4,1 4,2 Ethnologue — 25, 19 — Dallas, Texas: SIL International, 1951. — ISSN 1946-9675
  5. 5,0 5,1 Եվրոպական հանձնաժողով — 1958.
  6. http://www.unesco.org/languages-atlas/en/atlasmap/language-id-362.html
  7. Crystal D. The Cambridge Encyclopedia of LanguageCambridge University Press, 1987. — P. 203. — ISBN 978-0-521-42443-1
  8. 8,0 8,1 «7. Irish». Report of the 2016 Census of Ireland. Dublin, Ireland: Central Statistics Office. 2017. էջեր 66, 69. «Of the 1.76 million who said they could speak Irish, 73,803 said they speak it daily outside the education system, a fall of 3,382 on the 2011 figure. ... (421,274) said they never spoke Irish. ... Of the 73,803 daily Irish speakers (outside the education system), 20,586 (27.9%) lived in Gaeltacht areas. The total population of all Gaeltacht areas in April 2016 was 96,090»
  9. 9,0 9,1 «The role of the Irish language in Northern Ireland's deadlock». The Economist. 2017 թ․ ապրիլի 12. Վերցված է 2017 թ․ ապրիլի 14-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 385  
  Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իռլանդերեն» հոդվածին։