The Wayback Machine - https://web.archive.org/web/20160808084317/http://www.1tv.am/hy/news/2015/07/10/%D4%B1%D6%80%D5%B1%D5%A1%D5%B6/19710

Նորություններ / Մշակույթ

Խոսող կոթողներ. Լենինի արձան Դիտել են՝ 262 13:03 10.07.2015

Խոսող կոթողներ. Լենինի արձան

Խորհրդային Հայաստան, 1940 թվական: Հայաստանի հանրապետության հրապարակում, նախկինում Լենինի հրապարակում, տեղադրվեց մեծ հեղափոխական Վլադիմիր Լենինի արձանը:

1938-ին Լենինի արձանի նախագծի համամիութենական բաց մրցույթ էր հայտարարվել: Մասնակցում էին տասնյակ ճարտարապետներ: Ի վերջո, հանրապետության ղեկավարությունը որոշում է արձանի մշակման եւ իրականացման նախագիծը հանձնարարել ԽՍՀՄ-ի ժողովրդական նկարիչ Սերգեյ Մերկուրովին եւ Թիֆլիսում բնակվող երիտասարդ ճարտարապետներ, ամուսիններ Նատալյա Պարեմուզովային եւ Լեւոն Վարդանովին:

Արձանն ուներ 7 մ բարձրություն, պատրաստված էր կռածո պղնձից, որը վեր էր խոյանում հսկա պատվանդանի վրա, որի երկու կողմում կար հարթակ: Հենց այստեղ էին հավաքվում բարձրաստիճան այրերը տարին երկու անգամ՝ Աշխատավորների ու Հոկտեմբերյան հեղափոխության օրերին:

Մանրամասները՝ տեսանյութում