Կումիս, թթու կաթնային խմիչք։ Հնուց հայտնի է քոչվոր ժողովուրդներին։ Պատրաստվում է զամբիկի հում (հազվադեպ կովի և ուղտի) պաստերիզացված կաթի խմորմամբ՝ կաթնաթթվային մանրէներով (գլխավորապես ցուպիկներով) և կաթնային խմորասնկերով (26-28 °C ջերմաստիճանում)։ Մինչև 60°T մակարդված կաթը 60 րոպե խառնում են կաղնու կամ լորենու կոնաձև տակառներում (չաներում) և լցնում նեղվիզ, հերմետիկ խցանափակվող շշերի մեջ, բնական գազացման նպատակով պահում 30-40 րոպե՝ 20-22 °C-ում, ապա 12-14 ժամ սառեցնում՝ 4-6 °C-ում։ Պատրաստի կումիսը փրփրուն ըմպելիք է՝ սպիրտի հոտով և համով։ Պարունակում է 2-2, 5% սպիտակուց, 1-2% ճարպ, 3, 5-4, 8% շաքար, վիտամիններ (C, A, D, E, PP և B խմբի), ֆոսֆոր և կալցիում։ Ըստ կաթնաթթվի և սպիրտի պարունակության լինում է թույլ, միջին և ուժեղ։ Բնական կումիսը (զամբիկի կաթից) կիրառվում է կումիսաբուժության մեջ։ Կումիսագործությունը զարգացած է Ասիայի, Մերձավոր և Միջին Արևելքի, Լատինական Ամերիկայի երկրներում։

Կումիս
Տեսակ fermented beverage?
Ենթատեսակ կաթնամթերք, յոգուրտ և կաթի կամ սերուցքի այլ տեսակներ՝ մակարդված կամ թթվեցված և Q26883701?
Բաղադրամասեր mare milk?
Ծագման երկիր Սկիֆիա և  Մոնղոլիա[1]
Ստեղծման տարի 13-րդ դար
 Kymyz Վիքիպահեստում

Ծանոթագրություններ խմբագրել


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 11  
  Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կումիս» հոդվածին։