Բրիտանական կղզիներ (անգլ.՝ British Isles, անգլա-շոտլ.՝ Breetish Isles, վալլիերեն՝ Ynysoedd Prydain, մեն.՝ ny h-Ellanyn Goaldagh), կղզեխումբ Եվրոպայի հյուսիս-արևմուտքում, Հյուսիսային ծովի և Ատլանտյան օվկիանոսի միջև։ Բրիտանական կղզիների վրա են տեղաբաշխված Մեծ Բրիտանիա և Իռլանդիա պետությունները, ինչպես նաև բրիտանական թագավորական իշխանության տակ գտնվող տարածքները։

Բրիտանական կղզիներ
Տեսակ կղզեխումբ և կղզիների խումբ
Երկիր  Միացյալ Թագավորություն,  Իռլանդիա,  Գերնսի,  Ջերսի և  Մեն
Մակերես 121 684 քառակուսի մղոն
Ամենաբարձր կետը Բեն Նեվիս
Բնակչություն 71 891 524 մարդ (2019)
Քարտեզ
Քարտեզ

Կղզիների մակերեսը կազմում է 315,1 հազար կմ²։ Եվրոպայի մայրցամաքային մասից կղզիները անջատված են Հյուսիսային ծովով և Պա-դե-Կալե և Լա Մանշ նեղուցներով։

Ներառում են խոշոր կղզիներ՝ Մեծ Բրիտանիան և Իռլանդիան, որոնք իրարից բաժանված են Իռլանդական ծովով և Հյուսիսային և Սուրբ Գեորգի նեղուցներով, ինչպես նաև Հեբրիդյան, Օրկնեյան, Շետլանդական կղզեխմբերը, Անգսլի, Մեն, Ուայթի, Արրան և այլ կզղիները։ Երբեմն Բրիտանական կղզիներին են միացնում նաև Նորմանդական կղզիները, որպես Մեծ Բրիտանիային պատկանող կղզիներ, սակայն գտնվում են Ֆրանսիայի ափերին մոտ։ Իռլանդիայում «Բրիտանական կղզիներ» անվանումից խուսափում են, որպեսզի չհասկացվի, թե Իռլանդիան մտնում է Բրիտանական թագավորության կազմի մեջ։ Իռլանդացիներն ավելի շատ գործածում են «Իռլանդիա և Բրիտանիա» արտահայտությունը։ Հազվադեպ կղզիախումբը կոչվում է նաև «Ատլանտյան կղզեխումբ»։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրիտանական կղզիներ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 567