Խպիպ, զոբ (լատին․՝ struma), վահանագեղձի դիֆուզ կամ սահմանափակ մեծացումն է։ Այն կարող է պայմանավորված լինել ֆոլիկուլներում կոլոիդ հյուսվածքի չափից շատ կուտակումով, ֆոլիկուլյար էպիթելի գերաճով, շարակցա-հյուսվածքային հենքի գերաճով, լիմֆոիդային ինֆիլտրացիայով և այլ պատճառներով։ Թիրեոիդ էպիթելի գերաճը կարող է ընդգրկել վահանագեղձի պարենքիմն ամբողջությամբ (տարածուն, դիֆուզ խպիպ) կամ առանձին հատվածներ (հանգուցավոր խպիպ) և դիֆուզ -հանգուցավոր խպիպ։ Այսպիսով ըստ էության խպիպը դա ախտորոշում (դիագնոզ) չէ․ այս տերմինը ցույց է տալիս, որ առկա է վահանագեղձի այնպիսի հիվանդություն, որն ուցեկցվում է գեղձի ծավալի աստիճանական, կայուն մեծացմամբ, առանց գեղձի ֆունկցիոնալ վիճակի ճշտման։ Վահանագեղձի աննշան մեծացում նկատվում է սեռական հասունացման, դաշտանի, հղիության, լակտցիայի (կաթնատվության), դաշտանադադարի շրջաններում։

Խպիպ
Տեսակ հիվանդության կարգ
Վնասում է Վահանագեղձ
Բժշկական մասնագիտություն էնդոկրինոլոգիա և Միջուկային բժշկություն
 Goiters Վիքիպահեստում

Դասակարգում խմբագրել

Խպիպի միջազգային դասակարգում՝ առաջարկված ԱՀԿ–ի (Առողջության համաշխարհային կազմակերպություն) կողմից 2001 թ․–ին

  • 0 աստիճան– խպիպ չկա;
  • I աստիճան – գեղձը շոշափվում է, բայց տեսանելի չէ;
  • II աստիճան – գեղձը շոշափվում է, տեսանելի է։

Հետխորհրդային երկրներում դեռևս լայն տարածում ունի Օ․ Վ․ Նիկոլաևի առաջարկած դասակարգումը (1955 թ․)

  • 0 աստիճան –վահանագեղձը տեսանելի չէ և չի շոշափվում, նորմա;
  • I աստիճան — վահանագեղձը տեսանելի չէ, շոշափվում է նեղուցը;
  • II աստիճան — վահանագեղձը տեսանելի է կլման ակտի ժամանակ, շոշափվում է, բայց պարանոցի ձևը փոփոխված չէ;
  • III աստիճան — վահանագեղձը տեսանելի է, շոշափվում է, փոփոխված են պարանոցի ուրվագծերը ("հաստ պարանոց")
  • IV աստիճան — բացահայտ արտահայտված խպիպ, որն աղավաղում է պարանոցի ուրվագծերը։
  • V աստիճան – վահանագեղձը ահռելի չափերի է , այն ճնշում է շնչափողը, կերակրափողը։

Խպիպը կարող է լինել միակողմանի, երկկողմանի։ Հաճախ լինում է պարանոցի վրա, երբեմն՝ կրծոսկրի ետևում (ետկրծոսկրային խպիպ)։ Ըստ գեղձի ֆունկցիոնալ վիճակի տարբերում են

  • Հիպոթիրեոիդ վիճակ– թիրեոիրդ հորմոնների արտադրությունը նորմայից ցածր է
  • Էութիրեոիդ վիճակ–թիրեոիրդ հորմոնների արտադրությունը նորմաի սահմաններում է
  • Հիպերթիրեոիդ վիճակ–թիրեոիրդ հորմոնների արտադրությունը նորմայից բարձր է

Խպիպով ուղեկցվող հիվանդություններից են․

Խպիպն ուղեկցվում է վահանագեղձի գործունեության խանգարմամբ։ Սպորադիկ խպիպն հանդիպում է տարբեր վայրերում և պայմանավորված է օրգանիզմում յոդի էնդոգեն անբավարարությամբ։ Տեղաճարակային (էնդեմիկ) խպիպը լինում է աշխարհագրական որոշակի մարզերում, պայմանավորված է օդում, ջրում, հողում և սննդամթերքում յոդի անբավարարությամբ (երբ 200—220 մկգ-ի փոխարեն օրգանիզմն ընդունում է 80—20 մկգ յոդ)։ Յոդի անբավարարությունը կարող է խորանալ արտաքին անբարենպաստ պայմանների և էնդոգեն գործոնների (հղիություն, լակտացիա, հիպովիտամինոզներ, ճիճվային հիվանդություն) ազդեցությունից, երբեմն՝ տարբեր վարակիչ հիվանդություններից, թունավորումներից։ Օրգանիզմում յոդի հարաբերական անբավարարություն կարող է առաջանալ յոդի և մի շարք քիմիական տարրերի (կալցիում, ֆտոր) փոխհարաբերության խանգարումից։ Տեղաճարակային խպիպն հանդիպում է աշխարհի համարյա բոլոր երկրներում, առավելապես՝ բարձր լեռնային մարզերում, նախալեռներում։

Կանխարգելումը. անհատական և խմբային կանխարգելիչ միջոցառումներ (յոդացված կերակրի աղի ընդունում), հիվանդության վաղ հայտնաբերում և դիսպանսերային հսկողություն։

Բուժումը. յոդի պատրաստուկներ, թիրեոդին, տրիյոդթիրոնին, դիյոդթիրոզին։ Դեղորայքային բուժման անարդյունավետության դեպքում՝ վիրաբուժական միջամտություն։

Աղբյուրներ խմբագրել

М. И. Кузин (2002). «4». Хирургические болезни (ռուսերեն) (3 ed.). Медицина. էջ 47-69. ISBN 5-225-00920-4.

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 92