Պրոգրեսիվ ռոք (անգլ.՝ progressive rock, երբեմն թարգմանվում է որպես առաջադեմ ռոք), ռոք երաժշտության ոճ։ Առաջացել է 1960-ականների վերջերում Անգլիայում։ Իր գագաթնակետին հասել է 1970-ականներին։ Առաջացել է փսիխոդելիկ ռոքի, ջազի, ակադեմիական երաժշտության միախառնումից։ Այս ոճի վառ ներկայացուցիչներից են Pink Floyd, King Crimson, Jethro Tull, Camel, ELP, Yes, Genesis, Soft Machine երաժշտական խմբերը։ Առաջացման տարիներն էին 1965-1969։ Պրոգրեսիվ ռոքը ծնվել է բազմաթիվ երաժշտական ոճերի միախառնումից։ Պրոգրեսիվ ռոքը սկսեց լայն տարածում գտնել այն ժամանակ, երբ բազմաթիվ ռոքերներ հիասթափվեցին խաղաղության և սիրո շարժումից։ Պրոգրեսիվ ռոքը օտարեց 60-ականների փոփ երաժշտության ժպիտն ու արևը և անցում կատարեց ավելի խորը, փիլիսոփայական, մութ և նույնիսկ դաժան թեմաների։ Այս ոճի ծաղկման տարիներն էին 1969-1980 թվականները։ Այս ժամանակահատվածում ձայնագրվեցին բազմաթիվ այս ոճի ձայնասկավառակներ, որոնցից առավել հայտնի էին Փինք Ֆլոյդի Atom Heart Mother-ը, King Crimson-ի In The Court Of A Crimson King-ը, ELP-ի Emerson Lake And Palmer-ը և այլն։ Պրոգրեսիվ ռոքը սկսեց ապրել իր ճգնաժամը 1980 թվականից մինչև 80-ականների վերջերը։ Զանազան պատճառներով այս ոճը սկսեց ավելի քիչ հետաքրքրել ունկնդիրներին, այս ժամանակահատվածում հին ոճերը դարձան մեծերի երաժշտություն, իսկ երիտասարդությունը լուրջ ոճերից անցում կատարեց դեպի ավելի թեթև ոճերին՝ դիսկոյին և նոր ձևավորվող փանք ռոքին։

Պրոգրեսիվ ռոք
Գործունեություն 1967
 Progressive rock Վիքիպահեստում

Հայաստանում այս ոճի մեջ հայտնի են Oaksenham, Դոգմա և MDP խմբերը։

Աղբյուրներ խմբագրել

  Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պրոգրեսիվ ռոք» հոդվածին։