Վիքիպեդիա:Ընթացիկ իրադարձություններ

Արխիվ
Արխիվ

Վիքիպեդիայի ընթացիկ նորություններ

Հարցեր տվեք

Եթե այստեղ եղած տեղեկատվությունը բավարար չէ՝ հարցեր տվեք։

Գաջեթներ

Բոլոր գաջեթները մեկ էջում

Կանոնակարգեր

Բոլոր կանոնակարգերը այստեղ

Վիքինախագծեր

Բոլոր նախագծերը մեկ կատեգորիայում

Քննարկումների արդյունքներ

Վերջին քննարկումներն այստեղ են

Ընթացիկ իրադարձություններ էջում համառոտ գրանցվում են Հայերեն Վիքիպեդիայի զարգացման ընթացքում տեղի ունեցած հիշարժան փաստերը, փոփոխությունները: Խնդրում ենք ավելացնել ընթացիկ իրադարձությունների մասին փաստերը համապատասխան բաժնում։

Նոր գաջեթներ

  • {{ԹՀ}} կաղապարն ավելացնող գադջեթը փոխվել է։ Այժմ քննարկման էջ ունեցող հոդվածների «գործիքներ» բաժնում կա Ավելացնել ԹՀ ստեղնը, որի միջոցով հնարավոր է այդ հոդվածի քննարկման էջի վերևում ավելացնել {{ԹՀ}} կաղապարը։
  • Գաջեթը հոդվածի համար կատեգորիաներ է առաջարկում ըստ միջլեզվային հղումների։ Հնարավոր է մեկից ավելի կատեգորիա նշել և միանգամից ավելացնել հոդվածում։ Գտնել կատեգորիա ստեղնը կարող եք գտնել էջի ձախ սյունակում՝ «գործիքներ» բաժնում: Միացնելու համար անհրաժեշտ է նախընտրություններում ակտիվացնել «Առաջարկում է կատեգորիաներ ըստ միջլեզվային հղումների։» տողը)։
  • Hylabel գործիքը օգնում է տարբեր լեզուներից հայերեն թարգմանել Վիքիտվյալների տարրերը։
  • Countdown, EditSummaryTools, EditToolbar և Welcome գադջեթերը այլևս լռելյայն չեն միանում, սակայն ցանկության դեպքում կարող եք միացնել նախընտրություններից։
  • «Իմ մեղքը» գործիքի միջոցով հնարավոր է գտնել Հայերեն Վիքիպեդիայում մասնակցի ստեղծած անաղբյուր, անավարտ կամ չվիքիֆիկացված հոդվածները։
  • «Էջերի համեմատող» գադջեթի միջոցով հնարավոր է հոդվածը համեմատել այլ լեզով տարբերակի կամ այլ լեզվով որևէ հոդվածի հետ։ Համեմատությանը զուգահեռ հնարավոր է խմբագրել Հայերեն Վիքիպեդիայի հոդվածը։ Գադջեթը կարող եք միացնել Ձեր նախընտրություններում։

Նոր կաղապարներ

5 Հուլիս 2020

8 Հուլիս 2020

Քննարկումների նոր արդյունքներ

4 Հուլիս 2020

  1. Հոդվածը կարող են պիտակել բոլոր մասնակիցները, քանզի դա արվում է նախագիծը բարելավելու նպատակով։ Բայց երբեք մի՛ հետապնդեք հոդվածագրին:
  2. Հոդվածը պիտակել կարելի է, եթե սխալները էական են, համակարգային, և/կամ երբ ավելի արագ է պիտակելը, քանի բազմաթիվ սխալները վերացնելը:  Կարևոր է՝ պետք է խուսափել «թեթև» սխալների համար հոդվածը պիտակելուց: Ընդ որում՝ պիտակողը պետք է պատրաստ լինի ցուցել որոշակի սխալներ, որպեսզի հոդվածագիրն իմանա՝ ինչ ուղղությամբ գնա: Պիտակելուց հետո քայլերը ըստ կանոնակարգի: Ընդ որում՝ անհարկի հեռացված պիտակի համար չպետք է հրահրվի խմբագրական պատերազմ, իսկ անհնարինության դեպքում դիմեք ադմիններին՝ համապատասխան լծակներ կիրառելու համար:
  3. Հոդվածը կարող են տեղափոխել բոլոր մասնակիցները, որովհետև դա ադմինական գործիք չէ: Ադմինները հոդվածն ավազարկղ տեղափոխում են առանց վերահղում թողնելու, իսկ մասնակիցները վերահղումը պիտակում են {{արագ}} կաղապարով:

10 Օգոստոս 2020

  • Ընդունվել են Վիքինախագծեր և Սևագիր կանոնակարգերը։ Արդյունքում Հայերեն Վիքիպեդիայում ստեղծվել են «Սևագիր» և «Վիքինախագիծ» անվանատարածքները։

Նոր նախագծեր

21 Հունիս 2020

Կանոնակարգեր

9 Հուլիս 2020

  • Վիքինախագծերի նոր կանոնակարգի նախագիծը դրվել է քննարկման։

10 Հուլիս 2020

23 Հուլիս 2020